SONOFF NSPanel Pro-ն խելացի տան բազմաֆունկցիոնալ սենսորային կառավարման վահանակ է, որն իր մեջ ներառում է ներկառուցված 2-կանալանի ռելե, Zigbee 3.0 Gateway, Matter Bridge և խելացի թերմոստատ: 2GB RAM + 32GB ներքին հիշողության շնորհիվ այն թույլ է տալիս հեշտությամբ տեղադրել և աշխատեցնել երրորդ կողմի հավելվածներ (օրինակ՝ Home Assistant), ինչպես նաև մեկ էկրանից կառավարել տան ամբողջ լուսավորությունը, սարքերը և անվտանգության համակարգերը: Հիմնական գործառույթները 2-կանալանի ռելե և հեշտ տեղադրում: Ներկառուցված 2-կանալանի ռելեն փոխարինում է սովորական 2-կոճականոց պատի անջատիչին: Համատեղելի է ստանդարտ էլեկտրական տուփերի (подрозетник) հետ՝ առանց հավելյալ լարանցման պահանջի: Ներկառուցված Zigbee 3.0 Gateway: Սարքավորված է Silicon Labs EFR32MG24 չիպով, որը թույլ է տալիս ուղղակիորեն միացնել Zigbee սենսորներ, անջատիչներ և լամպեր՝ առանց հավելյալ hab-երի: Matter Bridge աջակցություն: Ծառայում է որպես Matter Bridge՝ միավորելով Zigbee և Wi-Fi սարքերը Apple Home, Google Home, Alexa և Home Assistant էկոհամակարգերի հետ: Home Assistant ինտեգրում: 2GB RAM և 32GB Flash հիշողությունը ապահովում են երրորդ կողմի հավելվածների սահուն աշխատանքը: Հնարավոր է F-Droid-ի միջոցով ներբեռնել Home Assistant՝ օգտագործելով այն որպես հիմնական կառավարման պանել: Հարմարավետություն և անվտանգություն: Օժտված է Dual-band Wi-Fi-ով, խելացի թերմոստատով, էլեկտրաէներգիայի մոնիտորինգով, 1.5W կրկնակի միկրոֆոնով (ձայնային կառավարման համար) և մոտեցման սենսորով (wake-on-approach): Տեխնիկական բնութագիր Մոդել՝ NSPanel Pro (86 Type) Հիշողություն՝ 2GB RAM + 32GB ROM Չիպսեթ (Zigbee)՝ Silicon Labs EFR32MG24 (Zigbee 3.0) Կապ՝ Dual-band Wi-Fi, Zigbee 3.0, Matter Bridge Ելքեր՝ 2-կանալանի ռելե (2-Channel Relay) Ձայն և սենսորներ՝ 1.5W Dual-Array Mic, Proximity Sensor